Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության դիտարկմամբ՝ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը հակասում է հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին։ «Հայաստանի իշխանությունների եվրաինտեգրման հռետորաբանության մեջ մնում է կադրից դուրս ԵՄ-ի ռազմականացումը, Մոսկվայի հետ ուղղակի ռազմական առճակատման ուղղությամբ Բրյուսելի քաղաքականությունը, ինչպես նաև Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու դիրքորոշումը»,- շեշտել է ՌԴ ԱԳՆ-ն։               
 

Արմեն Ռուստամյան. Եթե այդ թիմը մնար, անպայման իր դրական արդյունքները տալու էր

Արմեն Ռուստամյան. Եթե այդ թիմը մնար, անպայման իր դրական արդյունքները տալու էր
27.10.2017 | 15:41

Եթե այդ թիմը մնար, այդ համախմբվածությունը մնար, անպայման իր դրական արդյունքները տալու էր, իսկ մեր զարգացման ընթացքը հետ ընկավ, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։


Դիտարկմանը, թե ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարել է, որ Հայաստանի զարգացման մեջ որևէ էական առաջընթաց չէր լինի, եթե հոկտեմբերի 27-ը չլիներ, Ռուստամյանն ասաց. «Ես կարծում եմ, որ դա մեծ հարված էր Հայաստանին, մեզնից երկար ժամանակ պահանջվեց, որպեսզի ապաքինվենք, ոտքի կանգնենք, դա արդեն հետ գցեց մեր երկրի զարգացումն էլ, մնացած բոլոր ծրագրերն էլ։ Այդ օրերին առնվազն երկու անձի շուրջ կար համախմբում, դա ակնհայտ էր: Այդ վստահության արդյունքում էր, որ որևէ մեկը կասկածի տակ չէր դնում ընտրությունները: Բոլորն ընդունում էին այդ դաշինքի իշխանությունը, սա մեծ պլատֆորմ էր, որի վրա կարելի էր մեծ հեռանկարային ծրագրեր կառուցել, իրավիճակի սթափ գնահատում կար, երկիրը գտնվում էր ծանր ճգնաժամային վիճակում և այդ իրավիճակը փոխելու խնդիրներ էր դրվում»,- ասաց նա։


Խոսելով հասարակության շրջանում եղած անվստահության մասին, որ Հոկտեմբերի 27-ի դեպքերն այդպես էլ չեն բացահատվի, Արմեն Ռուստամյանն ասաց.
«Այսպիսի դեպքերը միշտ էլ միանշանակ ընկալում չեն առաջացնում, բայց 18 տարվա ընթացում շատ ծայրահեղականացված ու չափազանցված վարկածներ այսօր չեն հնչում»: Դիտարկմանը, թե շատ է շրջանառվում տեսակետը, որ այդ իրադարձությունները դրսի միջամտությամբ են կատարվել, Արմեն Ռուստամյանն ասաց. «Ես միշտ ասում եմ, որ որևիցե բան չի կարելի բացառել, որովհետև եթե որևէ բան քրեական գործի հետ կապված բացառում ես, նշանակում է, որ դու լավ տիրապետում ես նյուանսներին։ Քանի դեռ ամբողջությամբ չի բացահայտվել և լիարժեք համոզում չի առաջացել, ես որևէ մի այդպիսի վարկած չեմ կարող բացառել»։


Պատգամավորի կարծիքով` միանշանակ է, որ հոկտեմբերի 27-ը շահավետ էր մեր երկրի թշնամիներին: Միևնույն ժամանակ պատգամավորն ընդգծեց, որ արտաքին ուժերից Ռուսաստանի միջամտությունը բացառում է։

Դիտվել է՝ 9106

Մեկնաբանություններ